Վահագն Հովակիմյանը հրաժարվեց ավագանու մանդատից․ պատրաստվում է Աժ ընտրությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

«Իմ քայլը» դաշինքի ցուցակով Երևանի ավագանու ընտրություններում մանդատ ստացած Վահագն Հովակիմյանը հրաժարվել է ավագանու մանդատից և պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Լրագրող գործընկերներիս նոր զանգերը կանխելու համար տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետի տեղակալ չեմ նշանակվելու։ Ավելին, դեռևս հոկտեմբերի 17-ին ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։

Ներկայումս իմ գործընկերների հետ պատրաստվում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին, որպեսզի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների պես խորհրդարանական ընտրությունները ևս լինեն ազատ, արդար և թափանցիկ», - գրել է նախկին լրագրող Հովակիմյանը։