Իրանցի նախարարը Զելենսկուն կփոխանցի Ռոհանիի նամակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

1

Իրանի ճանապարհների ու քաղաքների զարգացման նախարար Մոհամադ Էսլամին մեկնել է Կիեւ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն փոխանցելու Թեհրանի մերձակայքում ուկրատինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի նամակը: Ինչպես հաղորդել է IRNA գործակալությունը, այդ մասին հունվարի 20-ին հայտնել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի ճանապարհների ու քաղաքների զարգացման նախարարն ուղեւորվել է Կիեւ՝ Իրանի նախագահ Ռոհանիից՝ Ուկրաինայի նրա պաշտոնակից Վլադիմիր Զելենսկուն ուղերձով, որը վերաբերում է Թեհրանի մերձակայքում ուկրաինական քաղաքացիական ինքնաթիռի կործանմանը»,- ասել է Մուսավին։