39-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջն ու վերջինիս 24-ամյա որդուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

.

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ փետրվարի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 15:00-ի սահմաններում, Գեղարքունքիի մազրի բնակիչ, 39-ամյա Նաիրի Խ.-ն՝ իր վարած Ford Transit մակնիշի 35 GD 938 համարանիշի ավտոմեքենայով, Արփունք գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչներ, 50-ամյա Գայանե Մ.-ին և 24-ամյա Հարություն Մ.-ին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Վարդենիսի բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է ոստիկանության Վարդենիսի բաժին։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Աղբյուրի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են: