39-ամյա վարորդը ավտոմեքենայով բախվել է հեծանվորդին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

․

Նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 25-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ավտոմեքենայի եւ հեծանվի բախման փաստով: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Այդ օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Ստեփանավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ պրակտիկ առողջ վիճակում իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ով հայտնել է, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին ինքը հեծանվով ընթանալիս է եղել, երբ մեքենա  է հարվածել: 

Պարզվել է, որ հիվանդանոց դիմած քաղաքացին՝  Ստեփանավանի բնակիչ, 41-ամյա Սարգիս Ա.-ն է: Դեպքը տեղի է ունեցել Ստեփանավան–Տաշիր ավտոճանապարհի արագաչափի մոտ եւ  Սարգիս Ա.-ի հեծանվին բախվել է Տաշիր քաղաքի բնակիչ, 39-ամյա Յուրի Ու.-ն՝ իր վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայով:

Վարորդը փախուստի չի դմել, օգնել է շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

--00--ԱՀ