Փայլուն տնտեսական տարի ենք սկսել, հունվարին գնաճը կազմել է ընդամենը 0,2 %․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Նիկոլ հայ հիտլեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով տարվա տնտեսական ցուցանիշներին։ 

«Տարին սկսում ենք բարձր տնտեսական նոտայով: 2020 թվականի հունվարին գրանցվել են հետևյալ ցուցանիշները.

Տնտեսական ակտիվության աճ՝ 8,9 տոկոս:
Արդյունաբերության աճ՝ 13,4 տոկոս:
Շինարարության աճ՝ 7,7 տոկոս:
Առևտրի շրջանառության աճ՝ 10,3 տոկոս:
Ծառայությունների աճ՝ 13,2 տոկոս:
Էլ. էներգիայի արտադրության աճ՝ 18,7 տոկոս:
Արտահանման աճ՝ 20,4 տոկոս:

Հունվարին գնաճը կազմել է ընդամենը 0,2 տոկոս, աշխատավարձի աճը 5,9 տոկոս: Կարճ ասած՝ փայլուն տնտեսական տարի ենք սկսել: Դուխով»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։