Փաշինյանն առաջարկում է համաճարակի կանոնների խախտումները հրապարակել ֆեյսբուքյան էջում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 3, 24News

նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում կրկին գրառում է արել հակահամաճարակային միջոցառումների և սահմանված կանոնները խախտելու մասին:

«Խնդրում եմ՝ շարունակե՛ք հանրային վերահսկողության գործողությունները և հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակեք Ձեր ֆեյսբուքյան էջում։

Ցանկալի է դա անել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա։ Խնդրում եմ նշել նաեւ խախտման հասցեն։

Խնդրում եմ արձանագրել միայն այսօրվա դեպքերը՝ պրոցեսի արդյունավետությունը ապահովելու համար։

Օրական 500-ը դարձնենք օրական 5։

Փրկենք մեր հազարավոր ծնողների կյանքերը»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս