Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրը Երևանից տեղափոխվում է Թել Ավիվ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

,

ՀՀ նախագահը Արմեն Սմբատյանին Իսրայելում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագրում փոփոխությունների հրամանագիր է ստորագրել, որով արձանագրվում է, որ Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրը Երևանից տեղափոխվում է Թել Ավիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։

Նախագահի հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 31-ի «Ա. Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին» ՆՀ-200-Ա հրամանագրում «(նստավայրը՝ Երեւան)» բառերը փոխարինել «(նստավայրը՝ Թել Ավիվ)» բառերով»։