Ուկրաինական անօդաչուների հարձակման փորձի ժամանակ Պուտինը նստավայրում չի եղել. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Putin-Kremlin-800x450

Կրեմլի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման փորձի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նստավայրում չի եղել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինը Կրեմլում չի եղել ԱԹՍ-ներով Կրեմլի վրա հարձակման փորձի պահին»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Պուտինն այժմ աշխատում է Նովո-Օգարևոյում՝ մերձմոսկովյան իր նստավայրում։

Հիշեցնենք, որ այս գիշեր Ուկրաինան փորձել է անօդաչու սարքերով հարվածներ հասցնել Կրեմլի նախագահական նստավայրին։

--00—ՅՄ