Եթե վիրուսից վախենում եք ի՞նչն է խանգարում ձեր երեխայի դպրոց, մանկապարտեզ չտանել․ Բաթոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կոչ է անում ծնողներին չտանել երեխաներին դպրոց, եթե վախենում են վիրուսից։

«Կներեք, ծնողներ ջան, ի՞նչն է խանգարում ձեր երեխայի դպրոց կամ մանկապարտեզ չտանել, եթե շատ եք վախենում վիրուսից», - Facebook-ի իր էջում գրել է նախարարը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ դպրոցները փակելու անհրաժեշտություն դեռ չի տեսնում․

«Ես ունեմ երկու դպրոցական երեխա և պատրաստ եմ իրենց դպրոց ուղարկել, որովհետև հանրային առողջապահական վտանգը բարձր չեմ համարում։ Դպրոցական երեխաները պրակտիկորեն որևէ խնդիր չունեն կորոնավիրուսի հետ, երեխաների շրջանում դեպքերը հազվադեպ են»։

Իսկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-յան իր էջում գրել էր․

«Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչից ավելի կարևոր բան չկա», - նշել էր նա։