Նյու Յորքում կորոնավիրուսի մասին համաժողովը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

կորոնավիրուս
«Bloomberg»-ը տեղեկացնում է, որ «Բիզնեսի իրականացումը կորոնավիրուսի ազդեցության ներքո» խորագրով համաժողովը, որ նախատեսված էր անցկացնել Նյու Յորքում, Արտաքին հարաբերությունների խորհուրդը չեղարկել է կորոնավիրուսի տարածման պատճառով: Խորհուրդը չեղարկել է նաև այլ համաժողովներ ևս, որոնք նախատեսված են եղել մարտի 11-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում, ներառյալ Վաշինգտոնում և Նյու Յորքում կայանալիք կլոր սեղանները, ազգային միջոցառումները՝ ԱՄՆ-ի տարածքում:

Արտաքին հարաբերությունների խորհուրդը միացել է ԱՄՆ-ում միջոցառումների հետաձգման ու չեղարկման մեծ ցանկին, որում ներառված է նաև Նյու Յորքի ավտոշոուն: Տեղեկացվել է, որ ավտոշոուի անցկացումը կտեղափոխվի օգոստոսի վերջ: