ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն որոշել է չերկարաձգել ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքում պարետային ժամը: Այդ մասին նա հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում:
«Մենք չեղարկում ենք պարետային ժամը. այդ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես: Երեկ և նախորդ գիշերը քաղաքի բնակչությունը իրեն ցույց տվեց «լավագույն կողմից»,- գրել է նա:
Նշենք, որ CNN-ի տվյալներով՝ անցած գիշեր, բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 10 մարդ: Այդ ցուցանիշը հունիսի 5-ին կազմել է 40 մարդ, այնուհետև 270 մարդ և հունիսի 1-ի գիշերը գերազանցել 700-ը :
--0-- ՍՊ