Օրուգիշեր աղոթում են, որ փորձանքը գա, շահագրգռված են, որ հանրաքվեն չկայանա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրով փակվելու են անցյալի բոլոր արատավոր էջերը՝ արատավոր ընտրական գործընթացները, օլիգարխիան, տնտեսական մենաշնորհները, հանրության և իշխանությունների միջև անվստահությունը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

Ըստ պատգամավորի՝ ՀՀ-ում այլևս երբեք չպետք է լինեն պետական ինստիտուտներ, որոնց հանդեպ հանրությունը չունի լայն վստահություն։

Հարցին, թե կորոնավիրուսի պատճառով կարո՞ղ է հանրաքվեն չեղարկվել, Ենգիբարյանը պատասխանել է, որ խուճապի մատնվել պետք չէ և անընդունելի համարել, որ նման երևույթները կարող են դարձնել ներքաղաքական շահարկումների առարկա։

«Մոտս այնպիսի տպավորություն է, որ մարդիկ օրուգիշեր աղոթում են, որ ինչ-որ փորձանք լինի, հետո ասեն՝ ա՛յ, տեսեք՝ ինչքան վատ կառավարեցին։ Դա ճիշտ չէ, մանավանդ, որ ինչ-որ մարդիկ շահագրգռված են, որ հանարքվեն չկայանա կամ կայանա, բայց ոչ այն արդյունքով, ինչը մենք ենք ուզում»,- նկատել է պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս