Թող ղարաբաղցիներին հարցնեն՝ ո՞ր իշխանությունն է ավելի շատ աշխատանք արել Արցախի համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը խիստ վտանգավոր է համարում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «2018-ի ապրիլին հակաղարաբաղյան շարժում է եղել» հայտարարությունը:

24News-ի հետ զրույցում նա նշեց, որ ցանկացած պաշտոնյա՝ ներկա, թե նախկին, պետք է առավելագույնս զգուշավոր լինի իր հայտարարություններում. «Թող ղարաբաղցիներին հարցնեն՝ ո՞ր իշխանությունն է ավելի շատ աշխատանք արել Արցախի համար»:

Ենգիբարյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանը, տարբեր պաշտոններ զբաղեցնելով, ավելի քան 25 տարի զբաղվել է Արցախյան հիմնահարցով, ու եթե նա այդքան ժամանակ չի կարողացել լուծել հարցը, ապա ազնիվ չէ գործող իշխանությանը մեղադրել՝ ասելով, թե 2.5 տարում չկարողացաք լուծել այն:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ