«Լոռին» կոչ է արել ժամանակավորապես դադարեցնել ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News    

Լոռի

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը կորոնավիրուսով պայմանավորված՝ կոչ է անում ՀՀ առաջնությունը դադարեցնել։ Այս մասին ակումբը հանդես է եկել հայտարարությամբ։

«Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ։ Լոռի ֆուտբոլային ակումբն իր մտահոգությունն է հայտնում կապված Կորոնավիրուսի տարածման հետ։ Մեր ակումբի դիրքորոշման հիմքում առաջնայինը մարդու առողջությունն է և նրա անվտանգությունը։ Ստեղծված իրավիճակում Լոռի ՖԱ-ն հորդորում է ֆուտբոլային ընտանիքին կայացնել ճիշտ որոշում և ժամանակավորապես դադարեցնել ՀՀ առաջնության հանդիպումները, ինչպես դա արել են Աշխարհի գերակշռող երկրներում։ Հակառակ դեպքում մեր ակումբը կքննարկի բոլոր հնարավոր ռիսկերը և անվտանգության նկատառումներից ելնելով կկայացնի ինքնուրույն որոշում, մասնակցել առաջիկա տուրի խաղին, թե ոչ»։