Ucom ընկերությունը որոշում է կայացրել անցնել արտակարգ ռեժիմով աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Սիրելի հայրենակիցներ,

Գիտակցելով ստեղծված արտակարգ իրավիճակը և գնահատելով հանրապետության ինտերնետ և բջջային կապի հասանելիության անխափան աշխատանքի կարևորությունը այս օրերին` Ucom ընկերությունը որոշում է կայացրել անցնել արտակարգ ռեժիմով աշխատանքի:

 

  • Կաշխատեն 34 սպասարկման կենտրոններ ամբողջ հանրապետության տարածքում, մնացածը կլինեն ժամանակավորապես փակված
  • Վաճառքի և սպասարկման կենտրոններում արդեն իսկ  կատարվում են մշտական ախտահանման աշխատանքներ
  • Գրասենյակներում և սպասարկման սրահներում աշխատակիցները սպասարկումը իրականացնում են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով, գրասենյակներում մշտական առկա են ախտահանիչ միջոցներ
  • Աշխատակիցները գրասենյակ մուտքի ժամանակ և օրվա ընթացքում ջերմաչափվում են
  • Ucom ցանցի մոնիտորինգի կենտրոնը, սերվերային սենյակները, տեխնիկական սպասարկման բաժինը, մյուս ստրատեգիական բաժինները նախապատրաստված են և աշխատում են 24/7 գրաֆիկով։

Հիշեցնում ենք որ բոլոր առցանց հարթակները շարունակում են գործել՝

Տեխնիկական սպասարկման բաժնում յուրաքանչյուր խնդիր լուծվելու է ըստ արտակարգ դրության ժամանակ սահմանված առաջնահերթության։

Հիշեցնում ենք որ Առողջապահության նախարարության 8003 թեժ գիծը գործում է անվճար անգամ զրոյական կամ բացասական հաշվեկշռի դեպքում։

Կարևորելով մեր բաժանորդների հարմարավետությունը տանը մնալու այս օրերին, հայտնում ենք, որ uTV հեռուստատեսային ծառայության տեսավարձույթ բաժնում ավելացվել է ֆիլմերի «Անվճար» բաժինը, որտեղ տեղադրված են բազմաժանր ֆիլմեր բոլոր տարիքի բաժանորդների համար, որոնք դիտելիս գումար չի գանձվի։

Հետագա քայլերի մասին կտեղեկացնենք։

Հետևեք Առողջապահության նախարարության հորդորներին և առողջ եղեք։

Ստորև ներկայացնում ենք այն գրասենյակների հասցեները և աշխատանքային ժամերը, որոնք շարունակելու են գործել․

Հասարակություն
Հասարակություն