2 ժամ ինտերնետ կապը կլինի անկայուն կամ անհասանելի․ Ucom

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 22, 24News

յուքոմ

Ucom-ը հայտարարություն է տարածել, որում ասված է․ 

«Հարգելի՛ բաժանորդներ,

Անկանխատեսելի տեխնիկական խնդրի պատճառով այս գիշեր՝ հուլիսի 23-ին, Ucom-ի ցանցում շտապ տեխնիկական աշխատանքներ են իրականացվելու, ինչի արդյունքում Երևանի ժամանակով 02։00-ից 04։00-ն ինտերնետ կապը կլինի անկայուն կամ անհասանելի։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը»։

--00--ՀԱ