Հայ-Ռուսական համալսարանը մարտի 23-ից դադարեցնում է թղթային նամակների ընդունումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News   

համալսարան

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Հայ-Ռուսական համալսարանը մարտի 23-ից դադարեցնում է բոլոր տեսակի թղթային նամակների, դիմումների և փաստաթղթերի ընդունումը։

Մեր բոլոր գործընկերները, ուսանողները, դիմորդներն իրենց հետաքրքրող հարցերը, առաջարկները և դիմումներն այսուհետ պետք է ուղարկեն «[email protected]» էլեկտրոնային հասցեով։

Թղթային դիմումների ընդունման կարգի փոփոխության վերաբերյալ հետագայում հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ։