Հայ-Ռուսական համալսարանում դասերը կանցկացվեն խառը ձևաչափով

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24 News  

․

Հայ-Ռուսական համալսարանը նոյեմբերի 15-ից նորից վերադառնում է դասերի անցկացման խառը (հիբրիդային) ձևաչափին՝ խստագույնս հետևելով ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպման ուղեցույցով սահմանված հակահամաճարակային և սանիտարահիգենիկ կանոնների պահպանմանը: Այս մասին հայտնում են համալսարանի մամուլի ծառայությունից:

«Ընդ որում՝

1) Հոսքային դասախոսություններն անցկացվելու են օնլայն ձևաչափով։

2) Լաբորատոր աշխատանքները/դասերը՝ հիմնականում առկա ձևաչափով։

3) Փոքր թվաքանակով սեմինարները՝ հիմնականում առկա ձևաչափով»,- նշված է հաղորդագրությունում։

--00--ԱՀ