Արցախի ԱԳՆ-ն ևս միացավ ՄԱԿ գխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի կոչին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

գուտերեշ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Արցախը միանում է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ գլոբալ հրադադարի ապահովման կոչին և վերահաստատում իր հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի լիակատար պահպանմանը։

«Այս կրիտիկական ժամանակաշրջանում ողջ մարդկության ջանքերը պետք է ուղղված լինեն նոր կորոնավիրուսի (#COVID19) համավարակի հաղթահարմանը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշենք, որ նախօրեին ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչին էր միացել նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս