Փրկարարները հայտնաբերել են դի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News 

հասարակական

Մարտի 26-ին, ժամը 15:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան 1-ին նրբանցքի 9 շենքի թիվ 22 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով։ Փրկարարները հայտնաբերել են Անդրիկ Ս.-ի (ծնված 1939 թ.) դին։

Տեսանյութեր

Live

Լրահոս