Ռուանդայում կոկորդիլոսը կերել է կարանտինը խախտած մարդու. Российская Газета

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

ռուանդա

Ռուանդայում, որտեղ համընդհանուր կարանտին է հայտարարված և արգելված է լքել տները, բնակիչներից մեկը ձկնորսության է մեկնել Նյաբարոնգո գետը, որտեղ էլ կոկորդիլոսները հարձակվել են նրա վրա և հոշոտել: Այս մասին հայտնում է BBC - ն՝ վկայակոչելով Ռուանդայի Կամոնի հարավային շրջանի ղեկավար Էլիս Քայտեսին:

Ավելի վաղ, ոստիկանները, ըստ որոշ տեղեկությունների, գնդակահարել են Դայզի շրջանում կարանտինը խախտած երկու անձի:

Նշենք, որ Ռուանդայում ներկայումս կա կորոնավիրուսի 41 գրանցված դեպք: Սա ամենաբարձր ցուցանիշն է այս տարածաշրջանում

Անցած կիրակի օրվանից 12 միլիոն բնակչություն ունեցող երկրում կարանտին է սահմանվել, բնակիչներին արգելվել է լքել իրենց տները: 

Ավելի վաղ պարզվել է, որ վիրուսը բերվել է Դուբայից ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս