Ալափարսից 30 քաղաքացի են տարել մեկուսացման. նրանք շփվել էին 55-ամյա զոհի հետ. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

մեկուսացված

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարակակիրներին եւ նրանց հետ շփումներ ունեցած անձանց մեկուսացման գործընթացը շարունակվում է։ Երեկ Կոտայքի մարզի Ալափարս գյուղից մոտ 30 քաղաքացի են տարել մեկուսացման:

Նրանք, ըստ տեղեկությունների, օրերս կորոնավիրուսից մահացած Ալափարսի 55-ամյա բնակչուհու եւ նրա հարազատների հետ շփում ունեցած անձինք են: Նախօրեին էլ 18 հոգի էին Չարենցավան քաղաքից տարել թեստավորման:

Նախնական հաշվարկով՝ Չարենցավանից վարակվածների թիվը, ըստ պաշտոնական աղբյուրների, հասնում է շուրջ 60-ի, իսկ մեկուսացվածների թիվը՝ մի քանի հարյուրի: Նշենք, որ այս օրերին քաղաքում ոստիկանական խմբեր են շրջում, կանգնեցնում-ստուգում են մարդկանց, անգամ տուգանում, բայց միեւնույն ժամանակ նրանց քթի տակ նաեւ մարդիկ ազատ զբոսնում են՝ առանց դիմակի, ձեռնոցի եւ տեղաշարժման թերթիկի: Մենք տեղեկացանք, որ քննարկվում է քաղաքը փակելու հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Live

Լրահոս