Ալափարս գյուղի բնակչի տնից հայտնաբերվել է ապօրինի պահվող ինքնաձիգներ, ատրճանակ ու ռազմամթերք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի մի բնակիչ իր տան տանիքում պահում է զենք և զինամթերք: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը․

«Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելել են 41-ամյա ալափարսցու տուն:

Ոստիկանների պահանջով նա ներկայացրել է 5,45 մմ տրամաչափի «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, 9 մմ տրամաչափի առանց գործարանային համարի ինքնաձիգ, ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, տարբեր տրամաչափի և տարբեր զենքերի 620 փամփուշտ և 2 փամփշտատուփ:

Նա հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հայտնաբերվածը բերել է Արցախից:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Չարենցավանի քննչական բաժին»:

--00--ԶՀ