Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումը որևէ արդարացում չունի․ Աննա Նաղդալյան

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News  

Աննա Նաղդալյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է երեկվա ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ հարցերին, որը ներկայացնում ենք ստորև․

Հարց. Երեկվա ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձից հետո ինչպե՞ս կգնահատեք հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունն այն համատեքստում, որ ամբողջ աշխարհը զբաղված է ոչ թե պատերազմելով կամ պատերազմական իրավիճակներ հրահրելով, այլ կորոնավիրուսի դեմ պայքարով:

Աննա Նաղդալյան. Ինչպես գիտեք, երեկ Արտաքին գործերի նախարարությունն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, որով խստորեն դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը լարելու ադրբեջանական այս փորձերը: Գիտեք, հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումը որևէ արդարացում չունի, հատկապես այն պարագայում, երբ աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ տարածաշրջանային բոլոր երկրների բժշկական ռեսուրսները կենտրոնացած են կորոնավիրուսի դեմ պայքարին: Եվ այս հարցի առումով կցանկանայի հղում կատարել ԱԳՆ երեկվա հայտարարությանը: 

Հարց. Հայ-ադրբեջանական սահմանին մարտի 30-ին տեղի ունեցած ռազմական միջադեպի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում կարդում ենք՝ «Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումը որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում»: Ի՞նչ է նշանակում «հրադադարի որևէ կերպ չհրահրված խախտում» արտահայտությունը:

Աննա Նաղդալյան. «Որևէ ձևով չհրահրված» արտահայտությունը նշանակում է, որ հրադադարը խախտող կողմի գործողությունները որևէ ձևով պայմանավորված չեն եղել մյուս կողմի այս կամ այն գործողություններով: Այս տերմինը լայնորեն օգտագործվում է հակամարտային իրավիճակներում:

Մենք իրապես զարմացած ենք, որ մեր որոշ փորձառու փորձագետներ իրենց համար նոր են բացահայտում այս տերմինը: Միաժամանակ ափսոսանքով պետք է նշեմ, որ որոշ փորձագետների մոտ միջազգայնորեն ընդունված ռազմաքաղաքական տերմինաբանության ընկալման բարդությունները պայմանավորված են միայն ներքաղաքական բնույթով:

Հարց. Պանդեմիայի օրերին Ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոն ներթափանցման երկրորդ փորձի մասին (առաջինը տեղի է ունեցել մարտի 6-ին) ՀՀ ԱԳՆ-ն հայտնե՞լ է միջազգային կառույցներին: Եթե այո, ապա ո՞ր կառույցներին և ի՞նչ արձագանքներ են ստացվել:

Աննա Նաղդալյան. Պետք է հայտնեմ, որ ԱԳՆ ունի նման իրավիճակներում հաստատված հստակ գործիքակազմ և լավագույնս տիրապետում է այդ գործիքակազմը գործի դնելու բոլոր մեխանիզմներին: 

Տեսանյութեր

Live

Լրահոս