ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հրապարակել է թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News     

․

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակը։

«Ցուցակը հրապարակում ենք քաղաքացիների խնդրանքով։

Եվս մեկ անգամ նշենք, որ նշյալ ցուցակում ընդգրկված են այն քաղաքացիները, որոնց մեծ մասը ժամանել են Մոսկվա ՌԴ այլ քաղաքներից և չեն կարողացել մեկնել Հայաստան չվերթների չեղարկման/բացակայության պատճառով։

Նշյալ քաղաքացիներին կտրվի առաջնահերթություն հնարավոր թռիչքի իրականացման դեպքում։

Ցուցակը դեսպանության կողմից համապատասխանաբար կտրամադրվի թռիչքն իրականացնող ավիափոխադրողին»։