Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն անցել է 400 000-ը. Worldometers

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

կորոնավիրուս

Կորոնավիրուսով վարակվածների թիվը, ներկա դրությամբ, կազմում է 1,780,312 մարդ, որոնցից 404 029-ն ապաքինվել են: Այս պահին աշխարհում ակտիվ վարակակիր է համարվում 1,267,456 մարդ: Այս հայտնում է Worldometers կայքը:

Աշխարհում կորոնավիրուս հիվանդությունից մահացել է 108 827 մարդ: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, Իտալիան, Իսպանիան: