Հնարավոր է՝ Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվի. Կոբախիձե. Ալիք Մեդիա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

վրաստան

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է երկրում առկա արտակարգ դրության ժամկետներին. «Իմ կարծիքով, անհրաժեշտություն կլինի երկարաձգել արտակարգ դրությունը, որպեսզի առավելագույն կերպով կանխարգելվի կորոնավիրուսի տարածումը»: Այս մասիղ հաղորդում է «Ալիք Մեդիան»:

Նրա խոսքով, արտակարգ դրությունը երկարաձգելու մասին վերջնական որոշում կայացնելու համար մեկ շաբաթ է մնացել: Ըստ Կոբախիձեի, այս հարցի շուրջ քննարկումներ տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով:

Նշենք, ապրիլի 13-ի ժամը 13:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 266 դեպք, այստեղից 67-ն առողջացել են, 3-ը՝ մահացել: Կարանտինային ռեժիմում է 4890, հատուկ հսկողության ներքո՝ 439 մարդ:

Արտակարգ դրություն Վրաստանում հայտարարվել է մարտի 21-ին՝ 1 ամսով: Մարտի 31-ին երկրում հայտարարվեց համընդհանուր կարանտին: