ԱԺ-ն ընդունեց դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը 4 ամսով երկարացնելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

դեղամիջոցներ

107 կողմ ձայնով ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը 4 ամսով երկարաձգել:

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ սահմանափակվել են անձանց ազատ տեղարշարժի, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների հետ անմիջական շփում պահանջող գործողությունները, ինչը էական խոչընդոտ է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման հարցում: Այս կապակցությամբ՝ մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունները հնարավորություն չունեն դիմել լիցենզավորման գործակալություն, իրենց հայտերը նորմալ ընթացակարգով դիտարկվելուց հետո ստանալ լիցենզիա:

Լիցենզավորման պարտադիր պահանջն ուժի մեջ կմտնի օգոստոսի 15-ին: