Նպաստավորներին նպաստի կեսի չափով կտրվի միանվագ աջակցություն. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

աժնիստ

«Մինչև հիմա նպաստառու ընտանիքներին աջակցություն չի հատկացվել՝ կանխավարկածով, որ նրանք նպաստ են ստանում»: Այս մասին ԱԺ-ում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր որոշում ենք կայացրել, որ նպաստավորներին նպաստի կեսի չափով կտրվի միանվագ աջակցություն: Ընդ որում, միանվագ աջակցության 30%-ը կփոխանցվի կոմունալ ծախսերի նրանց հաշվներին, անկախ նրանից` նրանք 11-րդ միջոցառման շահառու են, թե ոչ։ Մնացած մասն առձեռն՝ որպես միանվագ աջակցություն, կհատկացվի նրանց»,- նշել է Փաշինյանը։