14-րդ ծրագրով աջակցություն կստանան առկա, հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորողները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

.

Պետական օժանդակության 14-րդ ծրագրից կարող են օգտվել Հայաստանի պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

«Պետական բուհերում առկա ուսուցմամբ սովորող ավարտական կուրսի ուսանողները, որոնք ունեն 90 և ավել տոկոս ՄՈԳ, կստանան կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում, իսկ մյուս բոլոր կուրսերի ուսանողները, որոնք ունեն 90 և ավել տոկոս ՄՈԳ, կստանան փոխհատուցում կիսամյակի ուսման վարձի 75%-ի չափով։

Մայիսի 1-ից տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքները կզրոյացվեն այն ուսանողների համար, որոնց ՄՈԳ-ի առավելագույն արժեքը կկազմի 80 և ավել տոկոս։ Իսկ այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ի արժեքը ցածր է 80 տոկոսից, կստանան ուսանողական վարկի տոկոսադրույքի 5 տոկոսային կետով սուբսիդավորում, ինչի արդյունքում վարկը հասանելի կլինի 4% տոկոսադրույքով»,- գրված է կառավարության ֆեյսբուքյան էջում։