Որքա՞ն կտրամադրվի վարձավճարների և ուսանողական վարկերի տոկոսագումարների փոխհատուցման համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News 

Կառավարությունը 800 մլն դրամ կուղղի վարձավճարների և 150 մլն դրամ էլ ուսանողական վարկերի տոկոսագումարների փոխհատուցմանը՝ առկա և հեռակա ուսուցմամբ սովորողներին աջակցելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական էջից։