​​​​​​​Ովքե՞ր են պետական օժանդակության 18-րդ ծրագրի շահառուները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

ասհն

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, թե ովքեր են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 18-րդ միջոցառման շահառու հանդիսացող տնտեսվարողները.

-2020 թվականի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը ունեցել են 2-ից մինչև 100 աշխատակից և նույն ժամանակահատվածում նրանց կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը չի նվազել կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5%։

-Այս միջոցառման շրջանակներում պայմաններին բավարարող տնտեսվարողը կստանա փոխհատուցում իր յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի միջին աշխատավարձի չափով։

-Աջակցության 18-րդ միջոցառումից կարող են օգտվել նաև այն տնտեսվարողները, որոնք արդեն օգտվել են 5-րդ միջոցառումից։