Ստեփանակերտի 20 առևտրային օբյեկտում արձանագրվել է 3 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ապրանքատեսակներ

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 15-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 3 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ, 2 գնանկում: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է հնդկաձավար 1կգ՝ 30 դրամ կամ 4.3%:
Միջին գնի անկում արձանագրվել կիտրոն 1 հատ՝ 17 դրամ կամ 5.7% և վարունգ 1կգ` 34 դրամ կամ 4.7% ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ: