Վատագույնը առջևում է, եկե՛ք կանխենք այս աղետը. ԱՀԿ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

ահկ
Politico-ն գրում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը կորոնավիրուսի մասին մտահոգիչ հայտարարություն տարածել՝ նախազգուշացնելով, որ վատագույնը առջևում է:

«Սա շատ վտանգավոր համադրություն է և այն տարածում է գտել, ինչպես 1918 թվականի Իսպանական գրիպը, որը սպանեց մինչև 100 միլիոն մարդու»,- ասել է ԱՀԿ ղեկավարը և նշել, որ Աֆրիկայի միջոցով, որտեղ առողջապահական համակարգերը թերզարգացած են, հիվանդության կարող է հետագայում տարածվել: 

«Բայց հիմա մենք ունենք տեխնոլոգիա, կարող ենք կանխել այս աղետը, կանխել այս ճգնաժամը։ Հավատացեք մեզ՝ վատագույնը դեռ առջևում է։ Եկեք կանխենք այս աղետը։ Սա մի վիրուս է, որի մասին դեռ մարդիկ շատ բան չգիտեն»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։