Եղած փաստաթղթերով խոսքը «տարածքներ, հետո՝ չգիտեմ ինչ»-ի մասին է. Արման Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն այն տեսակետին է, որ Արցախյան հարցի ամենակարևոր ու առանցքային դրույթն Արցախի առկա կարգավիճակի լեգիտիմացումն է: 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ բանակցությունները հենց այդ մասով պետք է վարել:

«Արցախի դիվանագիատական դիրքը որևէ կերպ չպետք է իջեցնենք, իսկ այս պահին եղած փաստաթղթերով խոսքը «տարածքներ, հետո՝ չգիտեմ ինչ»-ի մասին է: Կրկնում եմ՝ պետք է պայքարենք Արցախի վաղուց հաստատված ինքնորոշումը լեգիտիմացնելու համար»,- ընդգծեց Աբովյանը:

Մանրամասները՝ տեսանյութում