Մեր ազգն ունի մի գերագույն նպատակ՝ իրականացնել նահատակների կտակը․ ASALA

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

․

«Հայաստանի ազատագրություն հայ գաղտնի բանակը» (ՀԱՀԳԲ - անգլերեն անվանումը՝ ASALA) Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, որ հայությունը մեկ բռունցք դարձած և մեկ գերագույն նպատակի շուրջ համախմբված, համայն աշխարհին մեկ անգամ ևս պիտի հիշեցնե, որ հայ ժողովուրդը ցեղասպանելու, նրա հայրենազուրկ մնացորդները աշխարհով մեկ սփռելու և մեր հայրենիքը բռնագրավելով յուրացնելու թուրքական պետական-ռազմավարական դարավոր ու ծրագիրը դատապարտված է ձախողման։ Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։

«Մեր ազգն ունի մի գերագույն նպատակ և մեկ հիմնական տեսլական՝ իրականացնել նահատակների կտակը, որը մեզ է փոխանցվել մեծ բանաստեղծի բառերով.

«Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սեւ ամպից,

Որ տուն բերես շալակած արդարութեամբ մեր անբիծ,

Ու կը բերես, իմ բալիկ, թէկուզ քո խեղճ թաթիկով

Մեր սարն այս կողմ շուռ կը տաս` արդարութեանդ ուժն է ծով»:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը» իր ստեղծման առաջին իսկ օրից նետված է անհավասար պայքարի մէջ, որպեսզի դուրս բերի հափշտակուած պատմական հողերը թուրքական լծից:

«Մեր 1.5 միլիոն նահատակների հիշատակման, հայրենազրկման փաստի վերհիշման և պայքարի օրվա առիթով, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը վերահաստատում է իր պատրաստակամությունն ու վճռականությունը՝ պայքարելու հանուն մեր մարդկային և ազգային բոլոր իրավունքների լիարժեք վերականգման, հանուն արդարության գերիշխման և միացեալ ու ամբողջական Հայաստանի կերտման, որպեսզի մեր ազգի պատմության նոր շրջափուլերը լինեն միայն հողի ու ազգի վերամիավորման, զարգացման, առաջդիմության և հզորացման հանգրվաններ»:

Տեսանյութեր

Live

Լրահոս