Մրգավետ գյուղում ավտովթարի պատճառով ծագած վեճի ժամանակ ծեծել են 44-ամյա տղամարդու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Ապրիլի 19-ին` ժամը 17.30-ի սահմանում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ ոտքի կոտրվածքով բուժօգնության է դիմել 44-ամյա մի տղամարդ:
Հաղորդումը ստանալուն պես ոստիկանները հիվանդանոց մեկնեցին: Արձանագրեցին` որտեղից և ինչ ախտորոշմամբ է քաղաքացին տեղափոխվել բժշկական կենտրոն:
Պարզվեց` նույն օրը` ժամը 16-ի սահմանում, Մրգավետ գյուղում ավտովթարի պատճառով ծագած վիճաբանության ժամանակ անհայտ անձինք ծեծել են տուժողին, ինչի հետևանքով նա մարմնական վնասվածքներ է ստացել:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Վիճաբանությանն ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով քրեական հետախույզները Մրգավետ գյուղում օպերատիվ հարցումներ իրականացրին:
Նախաքննական մարմնի աշխատակիցների հետ համատեղ միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ քաղաքացուն մարմնական վնասվածքը պատճառել են Արարատի մարզի երեք բնակիչներ, որոնցից մեկը` Դալար, երկուսը Աբովյան գյուղի բնակիչներ են:
Բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 25-ին կասկածվողներից երկուսը ներկայացան ոստիկանության Արտաշատի բաժին և խոստովանեցին կատարածը:
Նրանցից մեկը ձերբակալվել է: Միջոցառումներ են ձեռնարկվում երրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: