Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտովթարից հետո երիտասարդների միջև ծեծկռտուք է սկսվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Снимок

Երեկ՝ ապրիլի 22-ին, Երևանում ավտովթարից հետո հերթական խուլիգանական դրդումներով ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան 31 հասցեի մոտ տեղի է ունեցել ավտովթար, որից հետո այն վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Պարեկները՝ հայհոյանքների, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ՝ քաղաքացիների անդորրը խախտելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և խուլիգանություն կատարելու համար Ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել մի քանի անձի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ