Հալաբյան փողոցում մեքենան դուրս է եկել ճանապարհից և գլխիվայր շրջվել. կա զոհ, վիրավորի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

l-0x0wh-1112x648z-0.7068.

Մարտի 6-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակի խճուղուց Հալաբյան փողոց տանող հատվածում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:

Տուժածներ Վ. Ք.-ն (ծնված 2000 թ․) և Ս. Չ.-ն (ծնված 1998 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են Վ․ Ք.-ի մահը: Ս․ Չ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

--00—ՅՄ