Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով 161 պաղեստինցի զոհվել է, 931-ը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1121469

Գազայի հատվածում Իսրայելի զինված ուժերի հարվածների հետևանքով 161 մարդ զոհվել է, 931-ը՝ վիրավորվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր  իսրայելական կողմը վերջին տվյալներով ունի առնվազն 40 զոհ, 740 վիրավոր։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։  Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։

--00—ՅՄ