Կրակոցներ՝ Հալաբյան փողոցում. կա 4 վիրավոր, մեկը «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ տղան է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

կրակոց

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Ըստ նախնական տեղեկության՝ Հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել 4 քաղաքացի։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցից։ Վիրավորներից մեկը հանցագործ աշխահում մեծ հեղինակություն ունեցող «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ տղան է։

Այս պահին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզում են դեպքի վայրը։

Մանրամասները՝ ավելի ուշ։

--00—ԼՄ