Հայաստանում կորոնավիրուսի 163 նոր դեպք է գրանցվել․ ապաքինվել է 24 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News      

կորոնավիրուս

Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2782 է։ Ապաքինվել է 24 մարդ, բուժում շարունակում է ստանալ  1600 քաղաքացի։ 

Ընդհանուր առմամբ ապաքինվել է 1135 մարդ։

Մահվան դեպք չի գրանցվել։ Մահացածների ընդհանուր թիվը 40 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 7-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 26 հազար 928 քաղաքացի: