Արմեն Գրիգորյանը Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ այցելել է «Եռաբլուր»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

.

Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից։    

ԱԽ քարտուղարը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ նաև այցելել է «Հաղթանակ» զբոսայգի և ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրի կրակի մոտ՝ երախտագիտություն մատուցելով հայրենիքի պաշտպանության ու խաղաղության հաստատման համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: