Հուսով ենք՝ հաջորդ շաբաթ Միշուստինն արդեն կլինի գրասենյակում. ՌԴ առողջապահության նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

միշուստին

Կորոնավիրուսով վարակված ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, որը շարունակում է իր բուժումները, ապաքինվում է և արդեն հաջորդ շաբաթ կարող է աշխատանքի անցնել: Այս մասին մայիսի 13-ին հայտնել Է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, փոխանցում է TАСС-ը:



«Հուսով ենք, որ հաջորդ շաբաթ Միշուստինն արդեն կլինի անմիջապես գրասենյակում: Այսօր նրա առողջական վիճակն թույլ է տալիս մտնել աշխատանքային գործընթացի մեջ», - նշել է Մուրաշկոն:



Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Միշուստինը հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: Դրանից հետո կառավարության ղեկավարը սկսել է բուժվել պետական բժշկական հաստատություններից մեկում, իսկ վարչապետի պարտականությունների կատարումը Միշուստինի հիվանդության ժամանակ կատարում է Անդրեյ Բելոուսովը: