Արցախում ստացվել են թեստավորված 33 թեստավորված անձանց հետազոտության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News  

կորոնավիրուս

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված ևս 33 փորձանմուշի հետազոտության արդյունքները: Դրանք բոլորն էլ բացասական են, այսինքն, թեստավորված քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը չի հաստատվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից և հավելում, որ բոլոր 33-ն էլ եղել են  նախօրեին հաստատված օջախի կոնտակտավոր անձիք։

Տեղեկացնենք, որ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ ստացվել են 63 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխան, որոնց մոտ վարակը չի հաստատվել։