Աշխարհում վարակակիրների թիվը հատեց 4,7 միլիոնը, ծայրահեղ ծանր վիճակում է 44,829 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

 

1

Մայիսի 17-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 4,722,233 է, որից 313,266-ը մահացել է, 1,813,014-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,551,124 է, որից 44,829 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,507,773 վարակման դեպք, որից 90,113-ը մահացել է, 339,232-ը՝ ապաքինվել:

Աշխարհի երկրների ցանկում Իսպանիան երկրորդն է, Ռուսաստանի Դաշնությունը՝ երրորդը:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: