ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց բաց տարածքներում դիմակ չունենալու տուգանքը նվազեցնելու օրենքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News  

դիմակ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Օրինագծին կողմ քվեարկեց 87 պատգամավոր։

Արտակարգ դրության պայմաններում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելու հետևանքով սահմանված տուգանքի չափը՝ նախկինում եղած 100․000- 250․000 դրամի փոխարեն կդառնա 10.000 հազար դրամ, որը վերաբերում է միայն բաց տարածքներում դիմակ չունենալուն։