Նորքի տարեցների խնամքի տան ամբողջ տարածքն օրը երկու անգամ ախտահանվում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

1

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան էջում լուսանկաներ և տեսանյութ է հրապարակել Նորքի տուն-ինտերնատից, որտեղ օրը երկու անգամ ախտահանում է իրականացվում:

«Նորքի տարեցների խնամքի տանը սնունդի տրամադրումն իրականացվում է մասնագիտացված կազմակերպության կողմից, մեկանգամյա տարաների միջոցով, օրը երկու անգամ ամբողջ տարածքն ախտահանվում է: Աղբի տեսակավորումը ևս կատարվում է ըստ անհրաժեշտ ցուցումների»,-լուսանկաներին և տեսանյութին կից գրել է Զարուհի Բաթոյանը:

Նշենք, որ օրերս տուն-ինտերնատում 40-ից ավելի աշխատակիցների և տարեցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

  

Տեսանյութեր

Live

Լրահոս