Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնում Ֆլոյդի մահվան դեպքով ցուցարարները սպասվածից քիչ էին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, շնորհիվ ամերիկյան ազգային գվարդիայի, Գաղտնի ծառայության և մայրաքաղաքային ոստիկանության աշխատանքի, Վաշինգտոնում ցուցարարների թիվը սպասվածից ավելի քիչ է եղել: Այդ մասին նա հայտնել է թվիթերյան իր միկորբլոգում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ շատ նահանգներում զանգվածային բողոքներ և անկարգություններ են սկսվել Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան դեպքից հետո:

Իշխանությունները պարետային ժամ են սահմանել ԱՄՆ շուրջ 40 քաղաքներում, այդ թվում՝ Վաշինգտոնում և Նյու Յորքում:

--0-- ՍՊ