Քննություն տեղի չի ունեցել․ հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը․ Ծառուկյանի պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց։ Պաշտպանները խնդրեցին ժամանակ , որպեսզի ծանոթանան գործին։

«Նոր ենք ներգրավվել քրեական գործին՝ խնդրել ենք ժամանակ, որպեսզի ծանոթանանք գործի նյութերին։ Վաղը՝ 16։00-ին կշարունակվի դատական նիստը։ Վաղվա նիստից հետո էլ կպատասպանենք ձեր հարցերին»,- նշեց փաստաբան Երեմ Սարգսյանը։

--0--ԿԿ